• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Լաոսի ԺԺՀ Անկախության օրվա և 2023 թ. Ամանորի նախօրյակի միջոցառմանը:

28 նոյեմբերի, 2022
Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Լաոսի ԺԺՀ Անկախության օրվա և 2023 թ. Ամանորի նախօրյակի միջոցառմանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 28-ին Լաոսի ԺԺՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահական Հո Խամ (Ho Kham) պալատում մասնակցեց Լաոսի նախագահ, Լաոսի Ժողովրդական Հեղափոխական կուսակցության Գլխավոր քարտուղար Ն.Գ. պարոն Թոնգլուն Սիսուլիթի (Thongloun Sisoulith) և տիկնոջ կողմից հրավիրված՝ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի 47-ամյակին նվիրված պաշտոնական արարողությանն ու գալիք՝ 2023 թ. Ամանորի հանդիսավոր միջոցառմանը:

Հանդիսությանը մասնակցում էին նաև Լաոսի վարչապետ պրն. Ֆանհամ Վիպհավանը (Phankham Viphavanh), Լաոսի Ազգային ժողովի նախագահ պրն. Սայսոմֆոն Ֆոմվիհանը (Xaysomphone Phomvihane), Լաոսի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար պրն. Սալեումսայ Կոմմասիթը (Saleumxay Kommasith), Նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար տկն. Խեմմանի Փոլսենան, (Khemmani Pholsena) և Լաոսի Ժողովրդական Հեղափոխական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պրն. Թոնգսավան Ֆոմվիհանը (Thongsavanh Phomvihane)՝ ամուսինների հետ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լաոսում հավատարմագրված երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչներն՝ ամուսինների հետ:

Դիվանագիտական կորպուսի անունից ելույթով հանդես եկավ դիվանագիտական կորպուսի դուայեն՝ Լաոսում Վիետնամի դեսպան՝ պրն. Նգույեն Բա Հունգը (Nguyen Ba Hung): Ներկա դեսպանների անունից նա շնորհավորեց նախագահ Սիսուլիթին երկրի Ազգային տոնի առթիվ, ինչպես նաև շնորհավորեց ԼԺԺՀ ղեկավարությանն ու ժողովրդին՝ գալիք 2023 թվականի կապակցությամբ: Նա վստահություն հայտնեց, որ երկիրը կշարունակի արձանագրել տնտեսական վերելքը՝ ապահովելով բնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Դեսպան Հունգը նշեց, որ Լաոսը՝ աշխարհի մյուս բոլոր երկրների նման ստիպված էր դիմակայել COVID-19-ի և հարակից մարտահրավերներին, սակայն կառավարության մշակած բարեփոխումների ճանապարհային քարտեզը երաշխավորում է երկրի տնտեսության կարգավորումը, ստեղծելով երկարաժամկետ վերակահնգման համար նպաստավոր պայմաններ:

Այնուհետև ելույթով հանդես եկավ Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, ով ներկայացրեց երկրի նվաճումներն անկախության 47 տարիների ընթացքում, մասնավորաբար անդրադառնալով COVID-19-ի ժամանակահատվածին և 2022 թ. ձեռքբերումներին: Նա մեծապես կարևորեց Լաոս-Չինաստան երկաթգծի կառուցումն ու շահագործումը, որը կապելով Լաոսը տարածաշրջանի հիմնական երկաթուղային հաղորդակցության ուղիների հետ, դարձավ Լաոսի պատմության համար դարակազմիկ ծրագիր:

Նախագահ Սիսուլիթը կարևորեց Լաոսի համար իրենց նախանշած ամենակարևոր թիրախը՝ ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած երկրների ցանկից 2026 թվականին դուրս գալը, նշելով որ այս ամենին անհնար կլիներ հասնել և իրականացնել առանց միջազգային հանրության և բարեկամ երկրների աջակցության: Լաոսն անշեղորեն շարունակելու է հետամուտ լինել երկրի անկախության, խաղաղության բարեկամության ու համագործակցության իր քաղաքականությանը՝ նպաստելով միջազգային խաղաղությանը և կայուն զարգացմանը:

Լաոս այցելության շրջանակներում, դեսպան Կաժոյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Լաոսի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար պրն. Սալեումսայ Կոմմասիթի և Լաոսի ԱԳՆ Եվրոպայի և Ամերիկաների դեպարտամենտի գլխավոր տնօրեն պրն. Մայբուա Սայավոնգի հետ՝ քննարկելով ՀՀ-ԼԺԺՀ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նվիրված մի շարք հարցեր:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: